ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Թերսնված հայաստանցու երջանկությունը` կոկորդիլոսի պատկերին ի պահ

Թերսնված հայաստանցու երջանկությունը` կոկորդիլոսի պատկերին ի պահ
11.01.2014 | 15:14

Հայաստանում մեկ շնչին ընկնող կալորիականացված սննդի ամենաբարձր ցուցանիշը եղել է 1979-ին` 3378 կկալ: Տարիների ընթացքում թիվը նվազել է: 1999-ին եղել է ամենացածր ցուցանիշը` 2306 կկալ: 2009-ին այդ թիվը կազմում է 2806 կկալ: Սա` ՄԱԿ-ի ուսումնասիրությամբ:

Նկատեն, որ Հայաստանը, ըստ աշխարհում կատարված տարբեր ուսումնասիրությունների, դժբախտ և աղքատ երկրների շարքում է գտնվում: Ըստ վերը բերված թվերի հայաստանցիները լավ են ապրել այն ժամանակներում, երբ հետպատերազմական ԽՄ-ը սովը հաղթահարած բնակչության կենսամակարդակի բարձրացման ցուցանիշներ էր գրանցում: Մեր ամենացածր ցուցանիշով հետպատերազմական Հայաստանը իշխանափոխության (1998) արդյունքում կենսամակարդակի անկում է գրանցել` Քոչարյանը հասարակության մի քանի շերտերի զրկեց մինչ այդ գործող արտոնություններից, չեղյալ համարեց մինչ այդ ընդունված մի շարք հրամանագրեր ու որոշումներ, ողջ տնտեսությունը սկսեց ծառայեցնել սեփական գրպանների ուռճացմանը: Քոչարյանի ժամանակ էր, որ սկսվեց հասարակության բևեռացումը, պատերազմ հաղթած ժողովուրդը արտագաղթի ճամփան բռնեց` առավելապես խորհրդարանի գնդակահարումից հետո լավ կյանքի հույսը կորցնելով: Դրանից հետո Հայաստանում մեկ շնչին ընկնող սննդի կալորիականության աննշան աճերը կարելի է պայմանավորել երկրից մեծ թվով հեռացածների և նրանց փոխանցումների միջոցով որոշակի թվով ընտանիքների կուշտ փորով հաց ուտելու հանգամանքով:

Եթե նկատի ունենանք, որ Հայաստանի ազգությամբ հայ ցանկացած բնակիչ ամենահարուստ սեղանը ունենում է ամանորյա օրերից մինչև Սուրբ Ծնունդ ընկած ժամանակահատվածում, որին ընտրության բազմազանությամբ ու կալորիականությամբ թեև զիջում է Հարության տոնը` Զատիկի սեղանը, բայց այն լցնելու համար հայերը ինչ-ինչ ջանքեր, այնուամենայնիվ, գործադրում են, ապա կարելի է ասել, Հայաստանի բնակչությունը տարվա մեջ մի քանի օր է ուժեղ սնունդ ընդունում: Այստեղից էլ` բնակչության թերսնմամբ պայմանավորված զանազան հիվանդությունների աճը: Մեր երկրում վերջին տարիներին զգալիորեն աճել է կրծքի քաղցկեղով տառապող կանանց թիվը: Պատկերացնել կարելի է, թե ինչ է զգում ընտանիքի մայրը, երբ ամեն օր բացում է դատարկ սառնարանը: Նշենք նաև, որ աճել են քաղցկեղով մահացածության դեպքերն ընդհանրապես: Նման երկրում երջանկությունը քանի՞ կոկորդիլոս արժե:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 573

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ